Նորություններ

Գերմանիայի հյուսիսում վթարի է ենթարկվել երկու կործանիչ ինքնաթիռ

ԳԴՀ-ի ռազմաօդային ուժերի երկու Eurofighter կործանիչ ինքնաթիռ վթարի է ենթարկվել երկրի հյուսիսում: Այս մասին երկուշաբթի TASS- ի թղթակցին հաղորդել է Մեկլենբուրգ  դաշնային տարածքի  ներքին գործերի նախարար Մարիոն Շլենդերը,:

«Մենք տեղեկություն ենք ստացել երկու վայր ընկած կործանիչների մասին: Այլ տվյալներ մեզ հայտնի չեն», — ասել է նա: Նա չի կարողացել հստակեցնել նաև, թե կան արդյոք ավերածություններ գետնի վրա:

Focus Online- ը գրել է, որ միջադեպը տեղի է ունեցել Մյուրից լճի մոտակայքում:

ԳԴՀ-ի ռազմաօդային ուժերի տվյալներով երկու օդաչուները կատապուլտվել են:

Երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ  Ջորդ Շրեդերը TASS- ի թղթակցին հայտարարել է, որ երկու օդաչուների ճակատագրի մասին տեսչությունը դեռևս տեղեկություններ չունի: «Տարվում են որոնողական աշխատանքներ, օդաչուներին փնտրում են ուղղաթիռների միջոցով», — ասել է նա:

Մինչդեռ DPA գործակալությունը գրում է, հղում կատարելով աղբյուրներին, որ նրանցից մեկը գտնվել է ողջ վիճակում:

Աղբյուր` Փաստինֆո

Ավելին
Back to top button