Նորություններ

Դատական իշխանությունից ամենից դժգոհ մարդն այսօր Հայաստանում ես պետք է լինեմ. Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը համոզված է, որ ներկայիս իշխանությունը ցանկանում է վերցնել իշխանության երրորդ ճյուղը՝ դատարանները։ Այս մասին նա ասել է 5-րդ ալիքին տված հարցազրույցում։

Խոսելով վեթինգի մասին Քոչարյանն ասել է, որ այն կիրառվելու է այն դատավորների նկատմամբ, որոնք ընդունակ են որոշում կայացնելու։

«Դատական իշխանությունից ամենից դժգոհ մարդն այսօր Հայաստանում ես պետք է լինեմ, որովհետև նույն դատարանը, նույն դատավորը մի քանի անգամ կայացրել է կալանավորման և կալանավորումը երկարաձգելու անհիմն որոշում»,-ասել է Ռ․ Քոչարյանը։

Նախկին նախագահն ընդգծել է, որ այն ինչ այսօր արվում է դատական համակարգի նկատմամբ չունի նախադեպը։

«Ես պետական համակարգում երկարատև աշխատելու փորձ ունեմ և երբեք չեմ լսել, որ որևէ երկրում երկրի ղեկավարի կոչով արգելափակվեն դատարանների աշխատանքները»,-ասել է Քոչարյանը։

Նրա խոսքով, վեթինգն ընդհանրապես կապ չունի այն իրավիճակի հետ, որը տիրում է Հայաստանում։

Լրագրողի դիտարկմանը, որ իշխանություններն ասում են, թե ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների իշխանության ժամանակ դատարանների վրա ճնշումներ են եղել, Քոչարյանը պատասխանեց, որ իր կառավարման ժամանակ նման բան չի եղել և այդ հայտարարության միջոցով իշխանությունները փորձում են հիմնավորել ներկայիս քայլերը։

Ավելին
Back to top button