ՄիջազգայինՆորություններ

Թբիլիսիում քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ընկել է զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 2 վիրավոր

Թբիլիսիում ժամեր առաջ գրանցված ուժգին քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ջարդվել և ընկել է զբոսաշրջիկների վրա, որի արդյունքում կա մեկ զոհ և երկու վիրավոր։

Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

Տեղեկացնում են նաև, որ նրանց թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Զբոսաշրջիկները Կորեայի Հանրապետության քաղաքացիներ են։

«Ռուսթավի 2» հեռուստաալիքը՝ երկրի Ներքին գործերի նախարարությանը հղումով հաղորդում է, որ հորդառատ անձրևի պատճառով մի քանի փողոց ջրի տակ է անցել, մի քանի ծառ է արմատախիլ արվել, ինչի հետևանքով ավտոմեքենաներ են վնասվել:

Ավելի վաղ արդեն Թբիլիսիում արդեն 4-րդ օրն անցկացվող բողոքի ցույցերի կազմակերպիչները հայտնել են, որ այսօր տեղի ժամանակով 19:00-ին կրկին հավաք տեղի կունենա խորհրդարանի շենքի առաջ՝ չնայած ստեղծված անբարենպաստ եղանակային պայմաններին:

armtimes.com

Ավելին
Back to top button
Close