ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

«Մենք ուզուրպացիայից թավշյա հեղափոխության շնորհիվ ենք ազատվել». Մարիա Կարապետյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, անդրադառնալով օրեր առաջ խորհրդարանում ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ինքը գնում է դատարան՝ ստանձնելու Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, նշեց, որ որևէ խնդիր չի տեսնում, քանի որ ըստ նոր սահմանադրության՝ ՍԴ-ն պետք է բաղկացած լինի դատավորներից, այսինքն մարդիկ պետք է ընտրվեն որպես դատավոր, և մենք այժմ ունենք ընտրված 2 դատավոր:

«Այսինքն մենք 2 սահմանադրություն ունե՞նք, նախորդ սահմանադրության լիազորություններով պարոն Թովմասյանը կգործի, իսկ նոր սահմանադրության լիազորություններով նոր ընտրվածը… պառալել իրականությունների մեջ կապրե՞նք, կարծում եմ՝ այդպես չեն կարող ապրել»:

Խոսելով նաև այն մասին, որ շատերի պնդմամբ կատարվածը ուզուրպացիա է, պատգամավորը պատասխանեց.

«Ես կարծում եմ՝ մենք ուզուրպացիայից թավշյա հեղափոխության շնորհիվ ազատվել ենք, և հիմա Հայաստանում իշխանության ճյուղերը վերջապես սկսում են կենսագործել և առողջ ապրել»:

Անդրադառնալով երկրում ստեղծված քաղաքական վիճակին, մասնավորապես դատարանների շուրջ ստեղծված իրավիճակին, պատգամավորն ընդգծեց, որ դատական իշխանությունը որքան հնարավոր է շատ պետք է ինքնակազմակերպվի:

«Դատական իշխանությունը որքան հնարավոր է շատ պետք է ինքնակազմակերպվի որպես իշխանության առանձին ճյուղ և ինքնանորոգման, ինքնաառողջացման, հանրային վստահության հետ գրավման ճանապարհով պետք է գնա, և այստեղ մենք բացարձակ միջամտելու ցանկություն չունենք, քանի դեռ ամեն ինչ ընթանում է իր հունով, նույնիսկ օրենսդիր մարմինն օրենսդրական ճանապարհով փոփոխություններ իրականացնելու կարիք չունի, բայց եթե իրերը չեն ընթանում իրենց հունով, ապա օրենսդիրն իր գործիքակազմով պետք է անպայման մասնակից լինի ավելի լավ դատական իշխանություն ունենալու համար»:

Ավելին
Back to top button
Close