ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

«Ո՞նց կարող է Հայաստանի համար շահեկան լինել իր հարևանների ոչ բարիդրացիական հարաբերությունները». Գևորգ Պետրոսյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այսօր խորհրդարանի նիստերի դահլիճում ծավալված վեճին։

Ըստ Պետրոսյանի՝ մատ թափ տալու փոխարեն պետք է գործով զբաղվել։

«Արդյոք ժողովուրդը մեզ ուղարկել է այստեղ, որ անձնական հարցեր քննարկենք»:

Նրա խոսքով՝ ԱԺ-ում քննարկում են օրենք, որին սպասում է ազգաբնակչությունը, և հանկարծ ԱԺ ամբիոնից սկսում են Մարուքյանի արտահայտություններից խոսել: «Այսօր ես ամաչեցի ոմանց պահվածքից, որ ԱԺ ամբիոնը ծառայեցնում են մարդկանց հաթաթա տալու համար՝ էս կանեմ, էն կանեմ: Էդ մարդիկ պետք է հետադարձ հայացք նետեն և տեսնեն՝ ով էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ»,- ասաց Պետրոսյանը:

Անդրադառնալով Վրաստանում ծավալվող իրադարձություններին և դրանց ազդեցությանը Հայաստանի վրա՝ պատգամավորը նշեց, որ մեր կառավարությունն անպայման պետք է ինչ-որ կերպ ուշադրություն դարձնի այս իրավիճակին:

«Ո՞նց կարող է Հայաստանի համար շահեկան լինել իր հարևանների ոչ բարիդրացիական հարաբերությունները»:

Ավելին
Back to top button
Close