ՄիջազգայինՆորություններ

Սա հաղթանակ էր. ընդդիմությունն արձագանքում է Իվանիշվիլիի հայտարարությանը

Ընդդիմությունը գոհ է Վրաստանի իշխող կուսակցության որոշումից, բայց դեռևս շարունակում է պահանջել երկրի ներքին գործերի նախարարի հրաժարականը: 

Սա հաղթանակ է: Այսպես են գնահատել ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչները՝ իշխող «Վրացական երազանքի» այն որոշումը, որ 2020-ի խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են միայն համամասնական ընտրակարգով ու առանց ընտրական շեմի: Ընդդիմադիրները շնորհավորել են միմյանց ու նշել, որ սա վերջին 5 օրերի ընթացքում Խորհրդարանի դիմաց կանգնած ցանկացած քաղաքացու հաջողությունն ու  հաղթանակն էր: Կուսակցության ներկայացուցիչ Իրակլի Աբեսաձեն ասել է, որ այդ հաջողությանը ժողովուրդը հասավ համբերության, էներգիայի ու առողջության հաշվին:

Այս կերպ՝ իշխանությունը բավարարեց ցուցարարների արդեն 2-րդ պահանջը, առաջինը Իրակլի Կոբախիձեի՝ Խորհրդարանի խոսնակի պաշտոնից հրաժարվելն էր:

aliq.ge

Ավելին
Back to top button