Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն աշխատանքի է հրավիրում երաժիշտների

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը երիտասարդ, տաղանդավոր և նպատակասլաց երաժիշտներին հրավիրում է դառնալու նվագախմբի մեծ ընտանիքի անդամ: Նվագախումբը մշտական աշխատանք է առաջարկում երիտասարդ երաժիշտներին՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը և մասնագիտական հնարավորությունների զարգացմանը:

Հայտարարվում է մրցույթ հետևյալ թափուր հաստիքների համար՝ ջութակահար՝ 3 տեղ (1-ին ջութակ՝ 1 տեղ, 2-րդ ջութակ՝ 2 տեղ), թավջութակահար՝ 1 տեղ, կոնտրաբասահար՝ 1 տեղ, ֆլեյտահար՝ 1 տեղ, հոբոյահարների կոնցերտմայստեր՝ 1 տեղ, հոբոյահար՝ 1 տեղ, կլարնետահար՝ 2 տեղ, շեփորահար՝ 1 տեղ, տրոմբոնահար՝ 1 տեղ, հարվածային գործիքների երաժիշտ՝ 1 տեղ։

Մրցույթին կարող են մասնակցել ունկնդրման օրը 18 տարեկանը լրացած երաժիշտները, որոնք ունեն համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն՝ կոնսերվատորիայի դիպլոմ, նվագախմբում աշխատելու փորձ։

Մրցույթի հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 15-ը ներառյալ։

Մրցույթը կանցկացվի հուլիսի 20, 22-ին:

Մրցույթի ծրագրին, մասնակցության պայմաններին և այլ տեղեկությունների կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ https://drive.google.com/file/d/1y6A4muoc1BRIIjflGY_um2uP22gM6dV2/view

Հարցերի դեպքում՝ զանգահարել +374 10 58-14-71, +374 98 32-88-71 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլ հասցեին։

Ավելին
Back to top button
Close