ՆորություններՍպորտ

Մինսկ-2019․ Անուշ Գրիգորյանը մեկնարկեց հաղթանակով

Անուշ Գրիգորյանը (51 կգ) հաղթանակով մեկնարկեց Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում։

Հայ մարզուհին պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ մրցեց Չեխիայի ներկայացուցիչ Նելա Ֆրեյհերովայի հետ։ Անուշը 5-0 հաշվով հաղթանակ տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ։

Այս փուլում Անուշը մրցելու է Լեհաստանի ներկայացուցիչ Սանդրա Դրաբիկի հետ, մենամարտը կայանալու է հունիսի 26-ին։

Հունիսի 23-ին հայ բռնցքամարտիկներից ռինգ էին դուրս եկել նաև Արման Դարչինյանը (75 կգ) և Արթուր Հովհաննիսյանը (49 կգ)։ Դարչինյանը պարտվեց1/8 եզրափակչում, իսկ Հովհաննիսյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ։

armsport.am

Back to top button
Close