ՄիջազգայինՆորություններ

Վրացական Cavea ցանցը դադարեցրել է ռուսալեզու ֆիլմերի ցուցադրությունը

Cavea կինոթատրոնների ցանցը հունիսի 20-ից դադարեցրել է ռուսալեզու սեանսների ցուցադրությունը (ռուսերեն թարգմանությամբ ֆիլմերը):  Ընկերությունից հայտնել են, որ տվյալ որոշումը կայացվել է վերջին օրերին զարգացող իրադարձությունների հետ կապված: Նշվում է, որ դա համերաշխության դրսեւորում է հակաօկուպացիոն ակցիաների մասնակիցների հանդեպ:

Ընկերությունից չեն հստակեցրել, թե որքան ժամանակով է դադարեցվել ռուսալեզու ֆիլմերի ցուցադրությունը, եւ  ընդհանրապես կվերականգնվի այն, թե՝ ոչ:

Cavea-ն Վրաստանի կինոթատրոնների ամենամեծ ցանցն է: Այդ ընկերության կինոթատրոնները տեղակայված են Թբիլիսիի տարբեր առեւտրային կենտրոններում:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում սկսվել էր հակառուսական բողոքի ակցիա, ինչը վերածվել էր ոստիկանության և ցուցարարների միջև բախումների: Տուժել էր շուրջ 240 մարդ: Բողոքի ակցիաները Վրաստանում մինչ օրս շարունակվում են:

 

Աղբյուր՝ apsny.ge

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Back to top button
Close