ՄիջազգայինՆորություններ

Պարտավոր են անձամբ Ձե՞զ, թե՞՝ միջեղբայրական զգացմունքներին. Զախարովան արձագանքել է Զուրաբիշվիլիի խոսքերին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ ռուսաստանցի զբոսաշրջիկներին ուղղված կոչին՝ շարունակել այցելել Վրաստան: Ֆեյսբուքյան իր էջում Զախարովան գրել է, որ եթե Վրաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկներն իրենց որպես «թանկագին հյուրեր» չեն զգում, ապա չպետք է մեկնեն այնտեղ:

Ըստ Զախարովայի՝ Ռուսաստանից մեկնած զբոսաշրջիկները պետք է զգան, որ իրենց «ընդունում են ինչպես ամենաթանկագին հյուրերի», որ նրանք եկել են ոչ թե կարդալու ներքաղաքական տեսություններ եւ Վրաստանի տուրիզմի նախարարության խորհրդով խուսափելու «Թբիլիսիում մարդկանց մեծ կուտակումներից», այլ հանգստանալու: Ըստ նրա՝ ռուսաստանցի զբոսաշրջիկը պետք է լսի բարեհաճ արտահայտություններ, քանի որ այդ զգացմունքների համար է նա վճարում:

Զախարովան ընդգծել է, որ ռուսաստանցիները վստահ են եղել, որ Վրաստանում այդ զգացմունքները սրտից են բխում, եւ եթե Վրաստանում նման զգացմունքներ չեն տածում, ապա ոչ ոք ոչ ոքի ոչինչ պարտք չէ:

Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկները պետք է շարունակեն այցելել Վրաստան, քանի որ սիրում են այդ երկիրը, իսկ քաղաքական գործիչները պետք է լուծեն խնդիրները:

Զախարովայի մոտ տարակուսանք է առաջացրել հատկապես Վրաստանի նախագահի «պետք է շարունակեն այցելել» արտահայտությունը, եւ նա հեգնել է Զուրաբիշվիլիին՝ հարց ուղղելով՝ «պարտավոր են անձամբ Ձե՞զ, թե՞՝ միջեղբայրական զգացմունքներին»:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button