Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

Պատերազմի ռիսկը. Պակիստանի հետ միջուկային պատերազմի մեկնարկին ուղղված եւս մեկ քայլ

Հնդկաստանի նոր զենքն աշխարհը մոտեցնում է միջուկային պատերազմի, գրում է The National Interest ամսագիրը:

Նշվում է, որ անգամ HSTDV հիպերձայնային հրթիռային համակարգի անհաջող փորձարկումը հանդիսանում է «Պակիստանի հետ միջուկային պատերազմի մեկնարկին ուղղված եւս մեկ քայլ»: Ռազմավարական առումով, ինչպես նշում է հեղինակը, հիպերձայնային այդ զենքն «իրականում սարսափելի զինատեսակ է»:

Հեղինակի պնդմամբ՝ անորսալի հրթիռների մասսայական  համազարկով հնարավոր կլինի ոչնչացնել ավիաբազաներ եւ ավիակիրներ: Դրանց միջոցով հնարավոր կլինի մեկ հարվածով ոչնչացնել հակառակորդի միջուկային ներուժը:

Պետությունների մայրաքաղաքների՝ Նյու-Դելիի եւ Իսլամաբադի միջեւ հեռավորությունը կազմում է մոտ 650 կմ, հետեւաբար հրթիռը մի քանի րոպեում կարող է հասնել թիրախին:

Այն գիտակցումը, որ Հնդկաստանը տիրապետում է հիպերձայնային զենքի, կարող է Պակիստանին ստիպել ոչ ռացիոնալ ընտրություն կատարել «կիրառել ամբողջը կամ կորցնել ամբողջը» երկընտրանքում:

Հունիսին հնդկական զենքի փորձարկումը ձախողվել էր, քանի որ «Ագնի-1» հրթիռը չէր կարողացել հասնել անհրաժեշտ բարձրության: Այն պետք է հասնի 30 կմ բարձրության, այնուհետ առանձնանա կրիչ-հրթիռից եւ անցնի ինքնակառավարվող թռիչքի ռեժիմի:

Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերություններում ճգնաժամը կտրուկ սրվել էր փետրվարի 14-ին, երբ մահապարտը Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի նահանգում իրեն պայթեցրեց ռազմականացված ոստիկանության ավտոշարասյան մոտակայքում: Գրոհի պատասխանատվությունը ստանձնել էր «Ջաիշ-է-Մուհամադ» խմբավորումը: Ահաբեկչությանը զոհ էր դարձել 45 մարդ: Հնդկաստանը Պակիստանին մեղադրեց ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ եւ պատասխան գործողությունների դիմեց:

 

Աղբյուր՝ lenta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button