ՆորություններՍպորտ

Ըմբշամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ եզրափակչում

Իտալիայի Ֆաենցա քաղաքում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:

Հունիսի 22-ին պայքարի մեջ էին մտել Գենիկ Ասատրյանը, որը ներկայացնում է 60 կգ քաշային կարգը և Լյովա Գեւորգյանը՝ 92 կգ քաշային կարգ:Մեր երկու մարզիկն էլ նվաճել են եզրափակիչի ուղեգիր:

Վաղն Ասատրյանը ոսկե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովի հետ, իսկ Գևորգյանը վճռորոշ գոտեմարտը կանցկացնի Ռուսաստանը ներկայացնող Իսլամ Կարտոևի հետ:

armsport.am

Back to top button