Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Երեւանում տեղի ունեցավ ամերիկահայ երաժիշտ Շահան Արծրունու բարեգործական համերգը

Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ ամերիկահայ անվանի դաշնակահար-կոմպոզիտոր Շահան Արծրունու՝ արդեն ավանդույթ դարձած դարձած բարեգործական համերգը, որն ամփոփում էր մաեստրոյի` վարպետության դասերով ուղեկցվող մարզային շրջագայությունը։

Հունիսի 1-ից Արծրունին վարպետության դասեր եւ համերգներ է իրականացրել Գորիսում, Ստեփանակերտում, Կապանում, Արգավանդում, Դիլիջանում, Վանաձորում եւ Աշտարակում։ Դրանց ընթացքում իրենց լավագույնը դրսեւորած մարզային երաժշտական դպրոցների աշակերտները գալա համերգին ելույթ ունեցան անվանի դաշնակահարի հետ:

«Այս համերգաշարերը նպատակ ունեն ներկայացնելու եւ քաջալերելու Հայաստանի եւ Արցախի երաժշտական դպրոցների շնորհալի սաներին։ Ես նպատակ ունեմ երիտասարդ սերնդին փոխանցելու իմ գիտելիքներն ու վարպետությունը, ճանաչելի դարձնելու նրանց եւ զարգանալու նոր հնավարություն ընձեռնելու»,- ասում է մաեստրո Արծրունին։

Կատարումների ցանկը ներառում էր Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Շոպենի, Շուբերտի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Էդվարդ Միրզոյանի, Ծովինար Հովհաննսիյանի, Խաչատուր Ներսիսյանի ու Արամն Սաթյանի գործերից։

Համերգի վերջում Հայ օգնության ֆոնդը շնորհակալագիր հանձնեց Շահան Արծրունուն՝ տարիներ շարունակ պատանի երաժիշտներին աջակցելու, իր գիտելիքներն ու փորձը փոխանցելու համար։ Անվանի դաշնակահարը, ի երախտագիտություն երկար տարիների բարեկամության եւ աջակցության, մրցանակ ստացավ նաեւ Արամ Խաչատրյանի տուն թանգարանից։

Մարզային համերգաշարի գլխավոր կազմակերպիչը Հայ օգնության ֆոնդն է, որը, համագործակցելով ՀՀ Մշակույթի եւ Արցախի մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարարությունների հետ, կազմել էր հագեցած ու տպավորիչ ծրագիր։

Back to top button
Close