ՄիջազգայինՆորություններ

Ավիաընկերությունները պատրաստ են Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներին տեղափոխել Հայաստանի եւ Հյուսիսային Օսիայի օդանավակայաններից

Ռուսաստանցիներին, ովքեր գտնվում են Վրաստանում, խորհուրդ է տրվում Ռուսաստան վերադառնալ մինչեւ հուլիսի 8-ը. որոշ ավիաընկերություններ պատրաստ են նրանց տեղափոխել նաեւ այդ ժամկետից հետո, լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Մաքսիմ Ակիմովի պաշտոնական ներկայացուցիչը:

Նա ընդգծել է, որ այժմ դեպի Վրաստան թռիչքներ են իրականացնում 6 ընկերություններ՝ «Աէրոֆլոտը«. «Պոբեդան», S7-ը, «Ուրալյան ավիաընկերությունը», Red Wings-ը եւ «Նորդ ավիան»:
«Այդ ավիաընկերությունից որոշները պատրաստ են ռուսաստանցիներին տեղափոխել նաեւ հուլիսի 8-ից հետո, սակայն Հայաստանի եւ Հյուսիսային Օսիայի օդանավակայաններից»,-ասել է ՌԴ փոխվարչապետի պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանյան ավիաընկերություններին արգելել էր թռիչքներ կատարել դեպի Վրաստան: Հրամանագրով նաև զբոսաշրջային ընկերություններին առաջարկվել է Վրաստանի ուղեգրեր չվաճառել: Ռուսաստանի կառավարությանը հանձնարարվել է ապահովել Վրաստանում ժամանակավորապես գտնվող ռուսաստանցիների վերադարձը:
Պատճառը հունիսի 20-ին Թբիլիսիում սկսված հակառուսական բողոքի ակցիա էր, ինչը վերածվել էր ոստիկանության և ցուցարարների միջև բախումների: Տուժել էր շուրջ 240 մարդ:

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տվյալներով՝ այժմ Վրաստանում են գտնվում 5-7 հզր կազմակերպված ռուսաստանցի զբոսաշրջիկներ եւ 2-3 անգամ ավելի շատ ինքնուրույն մեկնածներ:
Իսկ «Ռոստուրիզմ»-ից հայտնել էին, որ Վրաստանում կա կազմակերպված 1500 ռուսաստանցի զբոսաշրջիկ, իսկ մյուսների թիվը հստակեցվում է:

Աղբյուր՝ ՌԻԱ Նովոստի
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button