ՆորություններՍպորտ

Մինսկ-2019․ Արթուր Գրիգորյանը եզրափակչում է, Մաքսիմը բրոնզի համար կմրցի ադրբեջանցու հետ

Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերի սամբոյի մրցաշարում Հայաստանը ներկայացնող 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանն ու 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը կպայքարեն մեդալների համար։

Գրիգորյանը կիսաեզրափակչում 1։0 հաշվով առավելության է հասել վրացի Բեսարիոն Բետլուվայի նկատմամբ ու դուրս եկել եզրափակիչ։ Ոսկե մեդալի համար մեր մարզիկը կպայքարի Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Պերեպլյուկի հետ։

Հիշեցնենք՝ Գրիգորյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 3-1 հաշվով հաղթել էր իտալացի Միշելի Ալսիոյին։

Ինչ վերաբերում է 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանին, ապա վերջինս կիսաեզրափակչում մրցել է ռուս Խերտեկ Սայանի հետ ու 4։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել։

Այսպիսով, Մանուկյանը կպայքարի բրոնզե մեդալի համար․ նրա մրցակիցը կլինի ադրբեջանցի Մեհման Խալիլովը։

Հիշեցնենք՝ Մանուկյանը ևս պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ վստահ՝ 10-1 հաշվով հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Պիլիպյակի նկատմամբ։

Եզրափակիչ գոտեմարտերը կկայանան այսօր երեկոյան։

armsport.am

Back to top button
Close