ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Մարդկության պատմության ամենատարօրինակ 7 մոդայիկ թրենդները

Ժամանակակից աղջիկները տարբեր քայլերի են դիմում գեղեցիկ եւ երիտասարդ երեւալու համար: Սակայն, ինչ արել են կանայք անցյալում, ադեկվատությամբ երբեք չի համեմատվի Ինստագրամի եւ նոր թրենդների հետեւորդների հետ: Միայն տեսեք, թե որոնք էին համարվում գեղեցկության չափորոշիչները Հին Հունաստանում:

Սերտաճած հոնքեր

Սերտաճած հոնքերը համարվում էին ոչ միայն գեղեցիկ, այլեւ սրամտության գրավական:

Գունատ մաշկ

Գունատ մաշկ ունեին միայն  ազնվատոհմ ընտանիքների աղջիկները, իսկ մուգ կամ արեւահարված մաշկ ունեին նրանք, ովքեր առավոտից իրիկուն աշխատում էին:

Զուգագուլպաներ

Իսկ զուգագուլպաներ կրելը ժամանակին եղել է միայն տղամարդկանց առանձնաշնորհը: Նորաձեւ են եղել նաեւ տարբեր գույնի զուգագուլպաները. օրինակ, մեկը՝ սպիտակ, մյուսը՝ կարմիր: Իսկ 19-րդ դարում դրանք արդեն տեղափոխվեցին կանանց զգեստապահարան:

«Հղիության զգեստներ»

Վերածննդի դարաշրջանում հղի կանայք մեծարանքի էին արժանանում տղամարդկանց կողմից, եւ այդ պատճառով նորաձեւ դարձան «հղիության զգեստները», որոնք կրում էին բոլոր կանայք՝ առանց բացառության:

Ճակատի սափրում

15-րդ դարում գնահատվում էր լայն, մաքուր ճակատը, եւ այդ պատճառով շատ կանայք սափրում էին մազերը, որպեսզի հետ չմնային թրենդից:

Լանջաբացվածք

16-րդ դարում նորաձեւ էին համարվում լայն լանջաբացվածքով զգեստները:

Խարտած ատամներ

Ռենեսանսի դարաշրջանում նորաձեւ էին կարճ, խորանարդաձեւ ատամները: Աղջիկները խարտում էին իրենց ատամները, որպեսզի գրավեին տղամարդկանց:

Ավելին
Back to top button
Close