ՄիջազգայինՆորություններ

ՌԴ քաղաքացիները հեռանում են Վրաստանից. նրանց թիվը հստակեցվում է

Ներկայումս Վրաստանում է գտնվում շուրջ 1500 ռուսաստանցի զբոսաշրջիկ: Այդ մասին տեղեկատվություն է տարածել «Ռոստուրիզմը»:

«Նրանց վերադարձը կկատարվի ըստ պլանի՝ մինչեւ հուլիսի 8-ն ամրագրվող ուղետոմսերով: Իսկ ինքնուրույն մեկնած զբոսաշրջիկների թիվը հստակեցվում է»,-նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Ավելի վաղ «Ռոստուրիզմը» ՌԴ զբոսաշրջային կազմակերպություններին խորհուրդ էր տվել դադարեցնել դեպի Վրաստան զբոսաշրջային փաթեթների վաճառքը՝ մինչ այդ երկրում քաղաքական իրավիճակի կայունացումը:

Ավելի վաղ ՌԴ նախագահը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի հուլիսի 8-ից ռուսաստանյան ավիափոխադրողներին արգելվում է դեպի Վրաստան թռիչքները, նաեւ պետք է ապահովվի այդ երկրում գտնվող ռուսաստանցիների անվտանգ վերադարձը հայրենիք:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել էին հունիսի 20-ին Վրաստանում անցկացվող միջխորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթից հետո, ով  նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և ռուսերեն էր արտահայտվել:

Խորհրդարանի շենքի մոտ անցկացվող ցույցը վերածվել էր անկարգությունների ու բախումների, եւ ոստիկանների կողմից կիրառվել էր արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ, ինչի հետեւանքով տուժել էր 240 մարդ:

Աղբյուր՝ lenta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button
Close