ՄիջազգայինՆորություններ

Կրեմլում հայտնել են դեպի Վրաստան թռիչքների արգելքը չեղարկելու պայմանները

Դեպի Վրաստան ռուսաստանյան ավիաընկերությունների թռիչքների արգելքի չեղարկման պայմանը երկրում իրավիճակի կայունացումն է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Վրաստանում իրավիճակը պետք է կայունանա, եւ պետք է վերանա մեր քաղաքացիների համար սպառնալիք հանդիսացող ցանկացած երեւույթ»,-ընդգծել է Պեսկովը:

Ավելի վաղ ՌԴ նախագահը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի հուլիսի 8-ից ռուսաստանյան ավիափոխադրողներին արգելվում է դեպի Վրաստան թռիչքները, նաեւ պետք է ապահովվի այդ երկրում գտնվող ռուսաստանցիների անվտանգ վերադարձը հայրենիք:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել էին հունիսի 20-ին Վրաստանում անցկացվող միջխորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթից հետո, ով  նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և ռուսերեն էր արտահայտվել:

Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել էին խորհրդարանի շենքը, ինչից հետո ոստիկաններն արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ են կիրառել: Տուժել է 240 մարդ:

 

Աղբյուր՝ ՌԻԱ Նովոստի

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button
Close