ՆորություններՍպորտ

Եվրոպական խաղերին կմասնակցի վեց սամբիստ

2019թ. հունիսի 21-ից 30-ը Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում կկայանան 2-րդ եվրոպական խաղերը՝ մասնակցությամբ 50 պետության ավելի քան 4000 մարզիկների: 15 մարզաձևերի թվում է նաև սամբոն, որի մրցումները կկայանան հունիսի 22-ին և 23-ին, կխաղարկվի 18 հավաքածու մեդալ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան մրցումների է գործուղելու 5 մարզիկի և մեկ մարզուհու:

Հունիսի 22-ին մրցագորգ կմտնեն 48 կգ քաշային Ասյա Լալազարյանը, 57 կգ՝ Մաքսիմ Մանուկյանը, 82 կգ՝ Դավիթ Գրիգորյանը:

Հունիսի 23-ին՝ Տիգրան Կիրակոսյանը /52կգ/, Արսեն Ղազարյանը /74կգ/ և Գրիգոր Սահակյանը /90կգ/:

Մրցավայր են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Հայկ Ավետիսյանը, Էռնեստ Միրզոյանը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Back to top button
Close