ՆորություններՍպորտ

Կոուտինյոն կարող է վերադառնալ Լիվերպուլ

Le10sport.com-ը հայտնում է, որ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է վերադառնալ «Լիվերպուլ»:

Ըստ աղբյուրի՝ 27-ամյա բրազիլացին մտադիր է լքել Կատալոնիան, իսկ ակումբն էլ դեմ չէ բաց թողնել ֆուտբոլիստին: Կոուտինյոյի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»:

Տեղափոխության համար խնդիր կարող է դառնալ կիսապաշտպանի աշխատավարձը:

«Կապտանռնագույնների» կազմը համալրելուց հետո այն կազմում է տարեկան 12 մլն եվրո:

Կոուտինյոն «Լիվերպուլի» գույները պաշտպանել է 2013-2018 թվականներին:

armsport.am

Back to top button
Close