Նորություններ
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ջոն Բոլթոնին

Հաճելի, դրական, ընդգրկուն եւ գրավիչ քննարկումներ,-այսպիսի գրառում է առել ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերում։ Նա հրապարակել է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ լուսանկար՝ նշելով, որ ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկիր Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ կարեւոր դերակատարություն ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում։
Ջոն Բոլթոնը երեկ նշել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։