Նորություններ

Դահլիճում եմ թողնում իմ բոլոր կապվածությունները. ՍԴ դատավորի պաշտոնում ունենալու եմ մեկ նպատակ, որն արձանագրված է իմ երդման տեքստում

Այսօր Ազգային ժողովի նիստում Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը, համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, երդվեց։ Նա, սակայն, մինչև երդման տեքստն ասելը, կարճ ելույթ ունեցավ.

«Ինձ համար բարձր պատիվ է ՍԴ դատավորի պաշտոնը այսօր երդմամբ ստանձնելը։ Սա Հայաստանի Հանրապետությունում վերջին տասնամյակներում ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ընտրված Ազգային ժողովի կողմից ընտրված առաջին բարձր դատական պաշտոնն է։

Վահե Գրիգորյանն ասաց, որ ամենայն պատասխանատվությամբ է ստանձնելու ՍԴ դատավորի պաշտոնը և այդ պաշտոնում ունենալու է մեկ նպատակ՝ կատարել այսօր իր երդմամբ ստանձնած պարտավորությունները։

«Ես այս դահլիճում թողնելու եմ իմ նախկին բոլոր կապվածություններն ու պայմանավորվածությունները, որոնք ունեցել եմ փաստաբանի երդմամբ իմ ընկերների և վստահորդների հետ։ ՍԴ դատավորի պաշտոնում ունենալու եմ մեկ նպատակ, որն արձանագրված է իմ երդման տեքստում»:

«Ի շահ Հայաստանի Հանրապետության, ի բարօրություն ՀՀ ժողովրդի և ի կատարումն հայ ժողովրդի սահմանադիր կամքի և մեր բոլոր ազատասեր նախնիների պատգամի՝ ստանձնելով  ՍԴ դատավորի պաշտոնը ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ դատավորի բարձր կոչմանը»։

 

Ավելին
Back to top button