ՆորություններՍպորտ

Արմեն Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին եւ բրոնզե մեդալ նվաճեց

Իտալիայում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Այսօր Հայաստանը մեդալի համար պայքարող 2 ներկայացուցիչ ուներ։

Մինչև 45 կգ քաշային կարգում Հովհաննես Առաքելյանը կարողացավ 9-0 հաշվով ջախջախել լիտվացի Ռոկաս Չեպաուսկասին՝ դառնալով բրոնզե մեալակիր։

Երրորդ տեղի համար պայքարում մեր մյուս ըմբիշը՝ մինչև 51 կգ Արմեն Հարությունյանը գոտեմարտեց ադրբեջանցի Նիհադ Գյուլուզադեի հետ ու հաղթեց 6-3 հաշվով՝ նվաճելով բրոնզե մեդալ։

Հավելենք, որ Բուլղարիայի դրոշի տակ հանդես եկող 51 կգ քաշային կարգում հայազգի Էդմոնդ-Արմեն Նազարյանը, ով Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է, հաղթեց թուրք ըմբիշին ու ոսկե մեդալ նվաճեց։ Կիսաեզրափակչում հենց Նազարյանն էր պարտության մատնել Արմեն Հարությունյանին։

ArmFootball.com

Ավելին
Back to top button