Նորություններ

Ինքնուս կոսմետոլոգ կինը, որն այլանդակել է 19 հաճախորդի դեմքերը՝ ստացել է հինգ տարվա ազատազրկում

Ինը տարիների ընթացքում կինը բիոպոլիմերների ներարկումներ է կատարել՝ առանց հատուկ կրթության և ճիշտ  նախապատրաստվածության: Արդյունքում դեֆորմացվել են նրա հաճախորդների շրթունքները, դադարել են աշխատել մկանները, առաջացել են բազմաթիվ նեկրոզներ և բորբոքումներ:

«Կոսմետոլոգիական ծառայությունները» Կորոստելևան տրամադրել է իր գործընկերուհիների հետ միասին: Սանիա Յաիկբաևան  դատապարտվել է ութ ամսվա պայմանական ազատազրկման՝ 1 տարվա փորձաշրջանով, Եկատերինա Եգորովան դատապարտվել է 1 տարվա պայմանական ազատազրկման՝  1 տարի և 6 ամիս փորձաշրջանով:

Պաշտոնապես գործի մեջ նշված է 19 տուժած՝ նրանք կստանան փոխհատուցում բարոյական վնասի դիմաց:

Ավելի վաղ հաղորդվել է, որ 2014 թվականին Ռոսպոտրեբնադզորը ստուգել է «կոսմետոլոգի» աշխատանքը և հայտնաբերել է բազմաթիվ խախտումներ: 2016 թ-ին հայտնի է դարձել, որ կնոջ դեմ գործ է հարուցվել: Life-ի հետ զրույցում դատապարտյալը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչել:

Աղբյուր` Փաստինֆո

Ավելին
Back to top button