Նորություններ

Բելգիայում վթարի է ենթարկվել տուրիստական ինքնաթիռը

Բելգիայի Ֆլամանդյան Բրաբանտ գավառում վթարի է ենթարկվել տուրիստական ինքնաթիռը: Վթարի մասին հաղորդել է RTBF հեռուստաալիքը:

Վայր ընկնելուց հետո ինքնաթիռը բռնկվել է: Radio2 պորտալի տվյալներով, ինքնաթիռում եղել է երկու մարդ՝ երկուսն էլ կենդանի են մնացել: Նրանք արդեն հոսպիտալացվել են, սակայն նրանց վիճակի մասին տեղեկություններ դեռևս չկան:

Վթարի վայրին հարակից՝ Բրյուսել և Լիեժ քաղաքները միացնող, մայրուղին  արգելափակված է:

Աղբյուր` Փաստինֆո

Ավելին
Back to top button