Նորություններ

Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր հրաժեշտ է տվել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանին: Վերջինս ՀՀ նախագահի ՆՀ-131-Ա հրամանագրով նշանակվել է Արդարադատության նախարար։

Դավիթ Անանյանը բարձր է գնահատել մեկ տարվա համատեղ աշխատանքը և ձեռքբերումները: ՊԵԿ նախագահն Արդարադատության նորանշանակ նախարարին հաջողություններ և արգասաբեր աշխատանք է մաղթել նոր և պատասխանատու պաշտոնում: Ռուստամ Բադասյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախագահին և կոմիտեի ողջ անձնակազմին արդյունավետ և հետևողական գործունեության համար:

Ավելին
Back to top button
Close