ՆորություններՔո ձայնը

Ո՞վ է «չնկատելու է տվել» Ռ. Քոչարյանի 26-ամյա որդու բանկային հաշիվներին շուրջ 18 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի մուտքերի հանգամանքը…

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հիմա պետական ո՞ր մարմնի ղեկավարն է պատասխանատվության ենթարկվելու, որ «չնկատելու է տվել» 2007 թվականից սկսած՝ երկու տարում Ռ.Քոչարյանի 26-ամյա որդու բանկային հաշիվներին շուրջ 18 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի եւ արտաժույթների մուտքերի հանգամանքը»…

Այն ժամանակվա դատախազ Աղվան Հեվսեփյա՞նը, նրան նշանակած ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ-ՀՅԴ-ն: Ինչո՞ւ եք լռության մատնում ՀՀ գլխավոր դատախազի կողմից նման սկանդալային փաստի հրապարակումը: Ասելիք չունե՞ք»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով բողոքների քննության ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել է

«Ինչպես կարող էր արդարադատությանը հակված դատավորի մոտ պարզաբանման անհրաժեշտություն չառաջանալ, թե գրեթե ողջ կյանքում պետական պաշտոն զբաղեցնելու պայմաններում, ընդ որում, այնպիսի պաշտոն, որպիսիք բացառել են օրենքով ձեռնարկատիրական գործունեություն ծավալելը, 2007 թվականից սկսած՝ երկու տարում մեղադրյալի 26-ամյա որդու բանկային հաշիվներին շուրջ 18 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի եւ արտաժույթների մուտքերի հանգամանքը»։

Ավելին
Back to top button