Նորություններ

Ժամկեկտային զինծառայողների ամսեկան դրամական բավարարման գումարները հնարավոր է բարձրանան. ՀՀ ՊՆ առաջարկ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ժամկետայիններին տրվող ամսական գումարը 2009-ից չի փոխվել՝ չնայած հաջորդող տարիներին արձանագրված գնաճին։ Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել ավելացնել այդ գումարի չափը։

ՊՆ-ն ներկայացրած նախագծով առաջարկում է հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար ավելացնել 2.000 դրամով, իսկ մնացած զորամասերի համար` 1.000 դրամով:
Եթե որոշման նախագիծն ընդունվի, 2019թ. 6 ամիսների հաշվարկով լրացուցիչ կծախսվի 228 մլն 942 հազար դրամ։ Գումարը կծախսվի 2019թ. ռազմական բյուջեի հաշվին։

Նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում։

artsakhpress.am

Ավելին
Back to top button
Close