ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Մեկ ամսվա ընթացքում տեղի կունենա կրկնվող ստորաբաժանումների օպտիմալացումը. նախարարը՝ օպտիմալացման մասին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ համակարծիք չէ, որ իր ղեկավարած կառույցը դարձել է սուպերնախարարություն, թեև այն բավականին մեծ է։

«Խնդիրներ կան ոլորտում, և բոլորին մեկ տանիքի տակ հավաքելը նաև ժամանակ կպահանջի, մենք հիմա լծված ենք այս կարևոր գործին»,- ասաց նա։

Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ կրկնվող՝ նույն գործառույթներն իրականացնող ստորաբաժանումների օպտիմալացումը տեղի կունենա առաջիկա մեկ ամսում, իսկ մնացածը՝ հերթականությամբ։

Ավելին
Back to top button