Նորություններ

«Պատերազմը ավարտված չէ. այն ցանկացած պահի կարող է  բռնկվել եւ կարող է իրավիճակի լարում լինել». Նիկոլ Փաշինյան

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան խմբակցությունից  Արման Բաբաջանյանը, անդրադառնալով վաղը Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի արտգործնախարարի՝ ադրբեջանցի իր գործընկրոջ հետ հանդիպմանը, ինչպես նաեւ շփման գծում տիրող լարվածությանը,  ՀՀ վարչապետին հարց ուղղեց, թե ինչպե՞ս է պատկերացնում կարգավորումները արցախյան հարցում:

«Միշտ ասել եմ, որ պատերազմը ավարտված չէ եւ այն ցանկացած պահի կարող է  բռնկվել եւ կարող է իրավիճակի լարում լինել: Ինձ համար ակնհայտ է, որ Ադրբեջանը պարզապես ցանկանում է կիրառել նույն գործիքը, ինչը երկար ժամանակ կիրառել է: Այսինքն, փորձ անել Ղարաբաղի հարցի կարգավորումը դուրս բերել կառուցաղական բանակցային հունից: Այս գործիքը Ադրբեջանը երկար ժամանակ կիրառում է եւ Հայաստանը պետք է դիմակայի այդ գործիքին, նաեւ զինված ուժերի պատրաստակամության մակարդակը բարձրացնելով: Մեզ համար հստակ է դիրքորոշումը, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որեւէ մեկը չի կարող ԱրցախիՀանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետությանը վախեցնել»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ կարծիք հայտնեց, որ վերջին շրջանի իրադարձությունների ֆոնին, երբ ծավալվում է բանավեճ, թե ովքեր եւ ինչպես են խախտել հրադադարի ռեժիմը, առաջ է գալիս հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի անհրաժեշտության հարցը:

 

Ավելին
Back to top button