ՄիջազգայինՆորություններ

Մոսկվայի շրջանում փլվել է կամուրջը

Մոսկվայի շրջանում փլուզվել է կամուրջը, հաղորդել է РИА «Новости»-ն:

Խոսքը գնում է Վոլոկոլամսկի շրջանում Լամա գետի վրայով անցնող կամուրջի մասին:

Ըստ տեղեկությունների, միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 12:50 -ին, բեռնված «ՄԱԶ» մակնիշի կամուրջն անցնելու փորձի արդյունքում: Կամուրջը փլվել է Մուսինո և Մալոյե Սիրկովո գյուղերի միջև ընկած տեղական նշանակության ճանապարհի վրա:

Նախնական տվյալներով, միջադեպը գյուղի բնակչության կենսագործունեության վրա չի ազդել, տուժածներ չկան:

Ավելին
Back to top button
Close