Նորություններ

Նստացույց ԱԺ-ի դիմաց. ցուցարարները պահանջում են պատգամավորներից դեմ քվեարկել Հարկային օրենսգրքի նոր փաթեթին

Ազգային ժողովի դիմաց նստացույց են իրականացնում «Ահազանգ» նախաձեռնության անդամները։

Նրանք պահանջում են, որ պատգամավորները Հարկային օրենսգրքի նոր փաթեթի երկրորդ ընթերցմանը դեմ քվեարկեն, քանի որ դեմ են եկամտահարկի համահարթեցմանը:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ համահարթեցման օրենքի ընդունումը բյուջեի ճեղքման պատճառ կդառնա և կհանգեցնի տարբեր ապրանքատեսակների թանկացմանը։

Նրանք կոչ են անում այս հարցով մտահոգվող բոլոր անհատներին և կազմակերպություններին միանալ իրենց:

Ավելին
Back to top button
Close