Նորություններ

Բոլորի ելույթները լսելով շատ հուզվել եմ. Լեւոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մարտի 1-ի զոհերի հարազատների ելույթներին, նշել է, որ շատ հուզվել է:

«Ինքս արդեն 5 տարի է՝ երեխա ունեմ ու հասկանում եմ՝ ինչ ծանր կարող է լինել չունենալու կորուստը, հատկապես նման հանգամանքներում: Անկեղծ, շատ հուզվեցի: Հասկանում եմ մարդկանց վիշտը, որ էս տարիների ընթացքում չի բացահայտվել: Միանշանակ կիսում եմ էդ մտահոգությունը, էդ ջղայնությունը»,-նշել է Լեւոն Քոչարյանը:

Միեւնույն ժամանակ նա նշեց, որ արվում են նաեւ մանիպուլյացիոն հայտարարություններ՝ օրինակ՝ «Ռոբերտո» խանութի թալանի վերաբերյալ:

Քոչարյանի որդին ասաց՝ «Ռոբերտո» խանութի հետ որեւէ կապ չունեն: «Երեւի մեր մեղքն էլ կա նրանում, որ ժամանակին դրանց պատասխանները հստակ չեն տրվել»,-ասաց նա:

Ավելին
Back to top button
Close