ՆորություններՔո ձայնը

Քննիչը պետք է Գ. Ծառուկյանին բերման ենթարկելու մասին որոշում կայացնի. Արթուր Սաքունց

Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ծանուցագիրը պետական, տվյալ դեպքում իրավապահ մարմնի պաշտոնական փաստաթուղթն է, որով ամրագրվում է հասցեատիրոջ կողմից օրենքով սահմանված կոնկրետ գործողության կատարումը։

Օրենքի առջև պատասխանատվության սկզբունքը թելադրում է, եթե համաձայն չես, ապա կարող ես բողոքարկել գործողություն պարտադրելու ծանուցումը, բայց որևէ կերպ չի ենթադրում այն չկատարելը։

Քննիչը պետք է Գ. Ծառուկյանին բերման ենթարկելու մասին որոշում կայացնի, ու վերջ։

Քանի որ այլ քաղաքացիների դեպքում անպայման կկայացներ»:

Ավելին
Back to top button