Նորություններ

Անթալիայում երեխաների կատակը ոտքի է հանել ոստիկաններին

Թուրքիայի Անթալիա քաղաքում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: Երեխաների կատակը ոստիկանական օպերացիայի պատճառ է դարձել։

Քաղաքի Մուրաթփաշա շրջանի Մեյդանքավաղը թաղամասում երեկոյան ժամերին քաղաքացիներից մեկը փողոցում գրություն է գտել, որով իբր օգնության կոչ է արվել ոստիկանությանը։

«Ինձ առևանգում են։ Եթե սա կարդում ես,  ոստիկանություն զանգիր, խնդրում եմ։ Թող իմ հեռախոսը գաղտնալսեն։ Հեռախոսահամար…», — նշված է եղել գրության մեջ։

Քաղաքացին դիմել է ոստիականություն, ինչից հետո ոստիկանության ստորաբաժանումները ժամանել են դեպքի վայր։ Պարզվել է, որ գրության մեջ նշված հեռախոսահամարը պատկանում է Դենիզլիում բնակվող մի բժշկի, ով, սակայն, որևէ տեղեկություն չի ունեցել միջադեպից։

Քննությամբ պարզվել է, որ գրության հեղինակը 10 և 15 տարեկան երեխաներ են, որոնք կատակելու նպատակով այդ գրությունները տան պատշգամբից նետել են մայթին։

ermenihaber.am

Back to top button
Close