Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Հայաստանում առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Վերոնիկա Ջիոևան

Հայաստանում առաջին անգամ ս. թ. հունիսի 24-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա աշխարհի լավագույն բեմերը նվաճած, համաշխարհային օպերային աստղ Վերոնիկա Ջիոևան` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Համերգին կմասնակցի նաև երիտասարդ մեներգիչ /բաս/ Սերգեյ Ստեփանյանը:

Ծրագրում կհնչեն դրամատիկ սոպրանոյի համար գրված հայտնի օպերային և օպերետային արիաներ, զուգերգեր:

Վերոնիկա Ջիոևան ծնվել է 1979 թվականին, Հարավային Օսեթիայում։ Նա Հյուսիսային ու Հարավային Օսեթիայի ժողովրդական արտիստ է։ 2006 թվականին ընդունվել է Նովոռոսիյսկի օպերայի և բալետի թատրոն։ 2011 թվականին մասնակցել է «Մեծ օպերա» օպերային երգիչների համառուսական հեռուստամրցույթին և զբաղեցրել է  առաջին տեղը։ 2012 թվականին Վերոնիկա Ջիոևան Մեծ թատրոնի հրավիրված մենակատարն էր։

Back to top button
Close