Նորություններ

ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հաղորդագրությունը

Հունիսի 18-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։

Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Քիսլերին արդյունավետ գործընկերության, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շրջանակներում նախագծերի իրականացմանն աջակցելու համար, հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում։

Դեսպան Քիսլերը ևս շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և նշել, որ հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Դեսպանն ընդգծել է, որ գերմանական կողմը կարևորում է պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությանը և համոզմունք հայտնել, որ այն շարունակելու է զարգանալ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ավելին
Back to top button
Close