Նորություններ

Ադրբեջանցի ուսանողները հայ երիտասարդին ցած են նետել պատուհանից. մանրամասներ

Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի ուսանող Արթուր Մարտիրոսյանին ծեծի են ենթարկել և պատուհանից ցած նետել: Երիտասարդը հրաշքով ողջ է մնացել և այժմ գտնվում է հիվանդանոցում: Արթուրի հայրը՝ Սերգո Մարտիրոսյանը times.kharkiv.ua պորտալին մանրամասներ է պատմել կատարվածից: Նրա խոսքով՝ իր որդին զբաղվում է ըմբշամարտով և ձյուդոյով, Ուկրաինայի հավաքականի անդամ է:

18 տարեկանում սպորտի վարպետ է, Ուկրաինայի վեցակի չեմպիոն, Ուկրաինայի առաջնության երկակի մեդալակիր, Եվրոպայի առաջնության եռակի մեդալակիր, ինչպես նաև պատրաստվում էր մասնակցել աշխարհի առաջնությանը: Արթուրի հանրակացարանի հարևանը եղել է ադրբեջանցի, որի հետ նրանք արագ ընկերացել են: Հայրը պատմում է, որ Արթուրն անգամ նրան հրավիրում էր իրենց տուն: Այդ օրը հարևանն Արթուրին հրավիրել է խորոված ուտելու իր ընկերների հետ, որոնց թվում եղել են տարբեր բուհերից ադրբեջանցի ուսանողներ:

Պիկնիկի ժամանակ Արթուրն իրեն վատ է զգացել, հոր կարծիքով՝ նրա բաժակի մեջ ինչ-որ բան են լցրել: Արթուրը գնացել է իր սենյակ՝ ուշքի գալու: Շուտով սենյակ են մտել ուսանողները՝ իբր նրա ինքնազգացողությունն իմանալու: Նրանք սկսել են սենյակում ինչ-որ պայուսակներ դասավորել: Արթուրը հասկացել է, որ հաշվեհարդար է սպասվում, և ենթադրել է, որ թմրանյութ են ուզում գցել իր մոտ: Բայց ձևացրել է, որ ոչինչ չի հասկացել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ավելին
Back to top button