Նորություններ

Ուրեմն պետք է խմբակային բոլորին կանչել հարցաքննության. ԲՀԿ պատգամավոր

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ՀՔԾ հրավիրելու ծանուցագրերին, հղում կատարեց Սահմանադրության 96-րդ հոդվածին, ըստ որի պատգամավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել կամ հետապնդվել հրապարակայնորեն իր արտահայտած կարծիքի համար:

ԳԱԼԱ-ի հարցին, թե Գագիկ Ծառուկյանի «Բա իհարկե սարքած գործ էր» արտահայտությունը հիմք չի՞ տալիս նրան հարցաքննության հրավիրելու, Տոնոյանն արձագանքեց, որ ինչպես իրենց խմբակցության շատ պատգամավորներ, այնպես էլ Գագիկ Ծառուկյանը հարցի հետ կապված հնչեցրել է իր մտահոգությունը:

«Մենք բոլորս այդ հարցի հետ կապված հնչեցրել ենք մեր մտահոգությունը և մեր կարծիքը: Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված Քննչական ծառայության կողմից միայն պարոն Ծառուկյանին որպես վկա այս գործի շրջանակներում ներգրավելու անհագուրդ ցանկությունը կամ ծանուցագրեր ուղարկելը»,- նշեց Իվետա Տոնոյանը:

Ավելին
Back to top button
Close