Նորություններ

Հայկ Սարգսյանը տեղեկություններ ունի, որ Ֆրանկլին Գոնսալեսին կամ Նարեկ Սարգսյանին Չեխիան չի հանձնի

Այսօր դատարանում Ս. Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործի քննությունն է շարունակվել: Ավարտից հետո  Հայկ Սարգսյանն այսօր լրագրողներին ասել է, որ իր տեղեկություներով՝ Չեխիայի իրավապահ մարմինները չեն արտահանձնի իր եղբորը՝ Նարեկ Սարգսյանին:

Նա ասել է,  որ Չեխիայի Արդարադատության նախարարությունն, իր տեղեկություններով, նման համաձայնություն չի տվել: Հայկ Սարգսյանը նաև ասել է, որ հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը բուժման նպատակով գտնվում է արտերկրում:

Հիշեցնենք, Հայկ Սարգսյանի գործի քննությունը դեռ շարունակվում է: Նրան մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար:

Ավելին
Back to top button
Close