Ապրիլյան պատերազմում Թալիշում վիրավորված տղան այսօր վիրահատվել է

Այսօր համալսարանական հիվանդանոցում վիրահատվել է Թալիշում ապրիլյան պատերազմի օրերին վիրավորված զինծառայող Ավետիս Զարգարյանը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Երեւանի պետական բժշկական համալսարանի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը:
«Վիրահատությունը բարեհաջող է անցել, Ավետիսն արդեն իրեն լավ է զգում: Վիրահատությունից հետո, բնականաբար, Ավետիսին առաջինն այցելել է Հայկուհին: Մեր Հերոսը վիրավորվել էր 2016-ի ապրիլին՝ Թալիշում:
Ծանր վիրավորում ստացած Ավետիսը 3 տարի առաջ չէր կարողանում խոսել, ուտել, միայն տխուր աչքերով նայում էր շուրջբոլորն ու սպասում հրաշքի:
Այսօր համեստ, քչախոս, բայց ուժեղ բնավորությամբ երիտասարդն արդեն խոսում է, տրամադրությունը լավ է, ինքնազգացողությունը՝ նորմալ, տրամադրված է մարտական, և վստահ է, որ ամեն ինչ լավ է լինելու»: