Նորություններ

«Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո պարզ էր, որ ԲԴԽ-ում շատերը հրաժարական կտան». Ժաննա Ալեքսանյան

«Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո պարզ էր, որ ԲԴԽ-ում շատերը հրաժարական կտան… ԲԴԽ-ն ստեղծվել էր Սերժ Սարգսյանի օրոք և իրենց ձևերով, այսինքն այնտեղ ընտրություններ չեն եղել, այլ կազմել էին ցուցակներ, տարել էին Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցրել էին՝ ով լինի, ով չլինի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով ԲԴԽ-ում տեղի ունեցող հրաժարականներին:

Ըստ Ալեքսանյանի՝ բնական երևույթ է, որ Հարությունյանի հրաժարականից հետո մյուսներն էլ պետք է սկսեին հրաժարական տալ, որովհետև կար կախվածություն նախագահից:

«Ես չեմ կիսում այն տեսակետը, որ քաղաքական  նպատակ է հետապնդում կամ քաղաքական որոշում է տեղի ունեցել… և չեմ կարծում, որ նրան ստիպել են, որ հրաժարական տա: Ես կարծում եմ, որ դատավորները հիմա մի փուլում են, որ իրոք նայում են իրենք իրենց նայում են իրենց անցած ճանապարհին»:

Իրավապաշտպանն ընդգծում է, որ չէր կարծում, որ կգտնվեն դատավորներ, որոնք կգնան, բայց երբ  առաջին քայլն արվում է, հետո ավելի հեշտ է լինում: Ժաննա Ալեքսանյանի դիտարկմամբ՝ եթե այսպիսի իրավիճակ է ստեղծվել, ապա նոր Բարձրագույն դատական խորհուրդ պետք է ձևավորվի:

«Պետք է ճիշտ ընտրություն կատարվի ուղղակի, ազատ, արդար և թափանցիկ ընտրություն: Ասում եմ, քանի որ ես գիտեի նախորդ ընտրությունների արդյունքները, թող ոչ մեկը հիմա չպարտադրի, վարչապետին չասի՝ գիտեք, այ էս 5-ը պետք է անցնեն դատական խորհուրդ»:

Իրավապաշտպանը վստահեցնում է, որ վարչապետը չի միջամտում և չի միջամտելու ԲԴԽ-ի ձևավորմանը, պետք է դատական խորհուրդն ինքը գտնվի այնքան ուժեղ, տեսնի իրեն հասանելիք լծակները և ինքնուրույն ձևավորվի:

Ավելին
Back to top button
Close