ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Մարդկանց տրամաբանությամբ ընտրությունները պետք է ինչ-որ կետից կառավարվեն». Վահագն Հովակիմյանը՝ Սասուն Միքայելյանի չընտրվելու մասին

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ նորընտիր վարչության անդամ Վահագն Հովակիմյանը, ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում անդրադառնալով ՔՊ վարչության նոր կազմին, նշեց, որ իր հույսերն արդարացան իր ընտրվելու հետ կապված:

Նշեց, որ իր քվեարկած 21 թեկնածուներից մոտ 15-ն ընտրվել են:

Հովակիմյանը կարևորեց, որ ընտրությունների ընթացքը, ըստ նրա, եղել է արդար և թափանցիկ:

Անդրադառնալով Սասուն Միքայելյանի շուրջ պտտվող լուրերին, թե չի ընտրվել վարչության կազմում, քանի որ Աբովյանի ընտրություններում չի սատարել ՔՊ-ի թեկնածուին, նշեց, որ ընտրությունները որևէ կետից չեն կառավարվել, և դրանց արդյունքները կանխատեսելի չեն եղել:

Անդրադառնալով իրենց քաղաքական ուժի հասցեին հնչող քննադատություններին, թե շարունակում են մնալ նույն տրամաբանության մեջ՝ պայքարելով հնի դեմ, Հովակիմյանը նշեց՝ քննադատողները չեն տեսնում իրականությունը։

Ավելին
Back to top button