Նորություններ

ԲԴԽ անդամների հրաժարականները վեթինգից խուսափելու տարբերակ է․ քննարկում Մեդիա կենտրոնում

Հունիսի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Հրաժարականներ՝ Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ). իրավիճակի հիմքեր, հետևանքներ և ակնկալիքներ» թեմայով: Բանախոսները՝ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը և«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցնանդրադարձան Բարձրագույն դատական խորհրդի անդամների՝ միմյանց հաջորդող հրաժարականներին։ ԲԴԽ 10 անդամներից 5-ն արդեն հրաժարական են տվել։

Մայիսի 24-ին հրաժարականի դիմում ներկայացրեց Բարձրագույնդատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, երկու շաբաթ անց՝ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը, հունիսի 13-ին հրաժարականի դիմում ներկայացրին ԲԴԽ անդամներԱրմեն Խաչատրյանը և Սերգեյ Մեղրյանը, իսկ հունիսի 14-ին՝Արմեն Բեկթաշյանը:

Քննարկման բանախոսների կարծիքով՝ հույս ունենալ, որ այս մարմինը կարող էր առողջանալ, սխալ է։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ դատավորները սկսել են հասկանալ, որ այսօրվա իրականությունից դուրս են, որ իրենց բոլոր գործողություններով տարիներ շարունակ ներգրավված են եղել արդարադատության դեմ գործողություններում։ «ԲԴԽ-ում տեղի ունեցող հրաժարականները ես պայմանավորում եմ հենց այն հանգամանքով, որ նրանք արագ դուրս են մղվում, նրանք մեր իրականության մեջ իրենց տեղը չեն գտնում և պետք է շատ արագ գա մի պահ, որ մենք հայտարարենք՝ ունենք նոր արդարադատության համակարգ՝ նոր դեմքերով»,- ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցիկարծիքով՝Բարձրագույն դատական խորհրդի անդամների հրաժարականները վեթինգի գործողություններից խուսափելու մի տարբերակ են, սակայն փաստ է նաև այն, որ հին ԲԴԽ-ն իր գործառույթներն այլևս չէր կարող իրականացնել։ «ԲԴԽ-ն երբեք չի էլ եղել, մենք նման խորհուրդ չենք ունեցել, երբ դատավորին զանգել և հրահանգավորել են, այդ ԲԴԽ-ն դատավորին չի պաշտպանել, այլ զանգողներից մեկն էլ ինքն է եղել։ Ես հասկանում եմ, որ կա անմեղության կանխավարկած, սակայն, այդ նույն ԲԴԽ նախագահը, որը հրաժարական տվեց, նա եղել է Սահմանադրական դատարանի նախագահ, որը տարիներ շարունակ հանցավոր ռեժիմի կեղծված ընտրությունները ընդունելի է համարել»,- ասաց Նինա Կարապետյանցը։ Նրա համոզմամբ՝ հեղափոխությունը պետք է ունենա իր տրամաբանական շարունակությունը՝ պարագլուխները պետք է պատժվեն։ «Չի՛ կարելի թույլ տալ, որ օրինակ, Գագիկ Հարությունյանը պարզապես հրաժարական տա և հեռանա։ Նա պետք է պատասխանատվություն կրի այս երկրում 20-30 տարի օրինականության բացակայության համար, անձնապես քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի»,-ասաց  Նինա Կարապետյանցը։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԲԴԽ մյուս 5 անդամները ևս պետք է հրաժարական տան, բանախոսներն ընդգծեցին՝ տրամաբանությունը և բարոյականությունը հուշում են՝ այո, բոլորը պետք է հրաժարական տան։ «Այնպես չէ, որ այդ համակարգն աշխատել է, մի քանի ամիս չաշխատի, մենք կկործանվենք, երկիրն էլ կքանդվի։ Իրականում ԲԴԽ-ն չի աշխատել,  եղել է լծակ ոչ թե դատավորներին պաշտպանելու, այլ ճնշելու համար։ Եթե ԲԴԽ-ն դատավորներին պաշտպանելու համար լիներ, այսօր այդ դատավորները ԲԴԽ-ի կողքին կլինեին», — նշեցին բանախոսները։

Անդրադառնալով ԲԴԽ-ի հետագա գործունեությաննպատակահարմարության հարցին, բանախոսներն ընդգծեցին, որ այս կառույցը պետք է զբաղվի դատավորների անկախությամբ, բայց ոչ այս կազմով ու ոչ այս գործիքակազմով։ Բանախոսների համոզմամբ՝ շատ արագ հնարավոր է կազմավորել նոր Բարձրագույն դատական խպորհուրդ՝ բաղկացած անկաշկանդ ու անկախ անդամներից։  Դրա համար նրանց խոսքով՝ պետք է վիրահատական ու հեղափոխական մոտեցում։

Հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան

Ավելին
Back to top button
Close