Նորություններ

Վերացնել ԱՄՆ պաշտոնատար անձանց համար Արցախ այցելելու արգելքը. Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը

Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը Ապառաժ գործակալությանը.

Հարց: Ինչպե՞ս  կմեկնաբանեք կոնգրեսական  Ֆրենկ Փալոունի  հունիսի 13–ին ԱՄՆ Կոնգրեսում արած հայտարարությունը այն մասին,որ անհրաժեշտ է վերացնել   ԱՄՆ պաշտոնատար անձանց համար Արցախ այցելելու արգելքը:

Պատասխան: Բարձր ենք գնահատում ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունի հետևողական գործունեությունը՝ ուղղված Արցախի և ԱՄՆ-ի միջև ուղիղ կապերի հաստատմանը, ինչը, կարծում ենք, Արցախի մեկուսացման անընդունելիության մասին ազդանշան կդառնա:

Համոզված ենք, որ Արցախի և ԱՄՆ-ի միջև, ինչպես նաև  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրների հետ տարբեր մակարդակներով ուղղակի  պաշտոնական շփումների միջոցով երկխոսությունը  բազմակողմանի քննարկումների և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման ուղիներ գտնելու համար նպաստավոր  պայմաններ կստեղծի և Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում կարևոր ներդրում կդառնա:

 

Ավելին
Back to top button