ՄիջազգայինՆորություններ

Թուրքիայում փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել. կան զոհեր

Թուրքիայի Մուղլա նահանգի Բոդրում շրջանում փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել։ Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 12 փախստական։  Նավում եղած 31 փախստականները փրկվել են փրկարարական ծառայության աշխատակիցների ջանքերով։

Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով փրկարարներ, երկու մոտորանավակ, ջրազակներ, ինչպես նաև փրկարարական ուղղաթիռ։

Թե ո՞րն է եղել վթարի պատճառն առայժմ հայտնի չէ։ Աղբյուրը նշում է, որ նավը Թուրքիայից շարժվում էր դեպի հունական կղզիներ։

ermenihaber.am

Ավելին
Back to top button