tickerՆորություններ

Ինձ համար Ռոբերտ Քոչարյանի եւ ՌԴ դեսպանի հանդիպումը տարակուսելի է եւ ողջունելի չէ․ Ռուբեն Ռուբինյան

Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ նախօրեին կայացած հանդիպումը ՀՀ ԱԳՆ-ի կողմից դատապարտելի եւ հատուկ քննության առարկա չի կարող դառնալ: Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողվի նիստի ժամանակ ասաց արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի այս հարցին, թե ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն արդյոք հետաքրքրվե՞լ է այդ հանդիպման բովանդակության մասին, եւ մեր կառավարության համար խնդի՞ր է արդյոք Մարտի մեկի ոճրագործության մեջ մեղադրվող անձի եւ ՌԴ դեսպանի երկժամյա հանդիպումը։

Փոխնախարարը պատասխանեց, որ դեսպանը դիվանագիտական նորմերի շրջանակներում որեւիցե սխալ արաք չի գործել․

«Դիվանագիտական արարողակարգի եւ նորմերի շրջանակներում դեսպանը որեւիցե սխալ արարք չի գործել, այն չի կարող դատապարտելի եւ հատուկ քննության առարկա դառնալ մեր գերատեսչության կողմից: Անշուշտ, հանրային կարծիքները տեսանք, նաեւ քաղաքական գործիչների, բայց դիվանագիտական արարողակարգի առումով, նույնիսկ քննության մեջ գտնվող անձի առումով մենք առարկություն, հայտարարություն չենք կարող անել եւ այս պահի դրությամբ չունենք»,-պարզաբանեց ԱԳ փոխնախարարը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ հավելեց, որ իր համար այդ հանդիպումը տարակուսելի է եւ ողջունելի չէ:

armtimes.com

Ավելին
Back to top button
Close