ՄիջազգայինՆորություններ

Զելենսկին Մարիուպոլում քաղաքացիների աչքի առաջ վազել է գործող շատրվանների միջով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մարիուպոլ նավահանգստային քաղաքում վազել է շատրվանների միջով:

Տեսանյութը տեղադրվել է Donbas Public TV-ի յութուբյան ալիքում: Նախագահը ելույթ է ունեցել քաղաքի Թատերական հրապարակում, որի ժամանակ նրա շուրջ են հավաքվել տեղի բնակիչները:

Նա որոշել է դեպի մեքենա տանող ճանապարհը կարճացնել՝ վազելով շատրվանների միջով: Տեսանյությում երևում է, թե ինչպես է նախագահը թիկնապահնեի հետ միասին վազում գործող շատրվանների միջով: Նրան հետևում են հավաքվածներից մի քանիսը՝ նույնպես հայտնվելով ջրաշիթերի տակ:

 

Back to top button