ՆորություններՍպորտ

Բուֆֆոն․ Ռաբիոն Պոգբայի, Վիդալի և Մարկիզիոյի խառնուրդն է

«Պարի Սեն Ժերմենի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը գովաբանել է փարիզյան ակումբի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյին։

«Ռաբիոն անհավանական, հիանալի ֆուտբոլիստ է։ Նա նաև շատ լավ տղա և թիմակից է։ Չգիտեմ, թե ինչու են Ռաբիոյին պարբերաբար քննադատում, բայց նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է։ Ռաբիոն հիանալի խառնուրդ է։ Նրա մեջ կա Պոգբայի ուժը, Արտուրո Վիդալի համարձակությունը և Կլաուդիո Մարկիզիոյի դինամիզմը։ Նա կարող է կատարելագործել իր խաղը և առանցքային ֆուտբոլիստ դառնալ ցանկացած թիմում»,- Բուֆֆոնի խոսքը մեջբերել է Corriere dello Sport-ը։

Հիշեցնենք, որ Ադրիեն Ռաբիոյի՝ ՊՍԺ-ի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանալու է հունիսի 30-ին, իսկ հուլիսի 1-ին նա ձեռք է բերելու ազատ գործակալի կարգավիճակ։ Ավելի վաղ ֆուտբոլիստը չէր հերքել, որ բանակցություններ է վարում «Յուվենտուսի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

Ավելին
Back to top button
Close