ՆորություններՍպորտ

Ռեալը ցանկանում է վաճառել Վասկեսին․ վերջինս չի ուզում հեռանալ

Մադրիդի «Ռեալի» վինգեր Լուկաս Վասկեսը չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծրագրերի մեջ գալիք մրցաշրջանում։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «արքայական» ակումբում ցանկանում են վաճառել 27-ամյա իսպանացուն, մինչդեռ Վասկեսը չի ցանկանում հեռանալ։ «Ռեալի» 17 համարը հասկանում է, որ Ազարի և Ռոդրիգեսի տեղափոխություններից հետո իր խաղաժամանակը էլ ավելի շատ է նվազելու, բայց նա ցանկանում է մնալ թիմում և պայքարել կազմում իր տեղը պահպանելու համար։

Վասկեսը «Ռեալ» է տեղափոխվել 2015 թվականին «Էսպանյոլից»։ Իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։

Հավելենք, որ «Ռեալում» դիտարկում են Բրահիմ Դիասին վարձավճարով այլ ակումբ ուղարկելու տարբերակը, թեպետ օրեր առաջ կար տեղեկություն այն մասին, որ Զիդանը Բրահիմին հայտնել է, որ վերջինս մտնում է ֆրանսիացի մասնագետի ծրագրերի մեջ գալիք մրցաշրջանում։

armsport.am

Ավելին
Back to top button
Close